2. ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ և ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԵՐ
2.1.Ավետարանից
Չարիքը արդար մարդուն երբեկ չի հասնի:
Իր բերան զսպողը իր անձը կփրկե, բայց շրթունքները լայն բացող՝ իր անձը պիտի դժբախտացնե:
Խորհուրդ արհամարողը աղքատություն և տառապանքներ կունենա:
Խելացի մարդու իմաստությունը՝ իր ճամբան հասկանալն է:
Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա:
Խոհեմ մարդը իր գիտցածը կըծածկե:
Հանդարտ սիրտը՝ մարմնի կյանքն է:
Հիմար մարդուց հեռացիր:
Հիմարներին ընկերակցողները շատեր են:
Հիմարի ճամբան իր աչքերում ուղիղ է, բայց իմաստունը խորհուրդներին կհետևի:
Հիմարները մարդկանց կըծաղրեն, բայց իմաստուններ ներողամիտ են:
Անիրավությամբ հավաքած հարստությունը պիտի կորցվի,բայց աշխատանքով հավաքածը՝ կբազմանա:
Մարդու կյանքի փրկանքը՝ իր հարստությունն է:
Շուտ բարկացողը հիմարություն կանի, իսկ իմաստուն մարդը կըհամբերի:
Աղքատ մարդը անգամ իր ընկերներին ատելի է: Բայց հարուստի բարեկամները շատ են:
Եթե մարդու ճամբաները Տիրոջ համար հաճելի են, մինչև անգամ նրա թշնամիններին Տերը կհաշտեցնի նրա հետ:
2.2. Ժողովրդական
Աշխատանքը մայրն է ամէն բարիքի,
Ծույլությունը՝ չարիքի:
Չկա չարիք առանց բարիքի և հակառակը:
2.3. ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԵՐ
Սովորիր սիրել դժողքը և կհայտնվես դրախտում:
Երջանիկ ապրելու մեծ գիտությունը կայանում է նրանում, որ պետք է ապրել այսօրվա կյանքով, այլ ոչ թէ անցյալի կամ ապագայի:
Երջանկություն մի փնտրիր, նա ընդմիշտ գտնվում է քո մեջ: Յուրաքանչյուր օր ապրիր այնպես, կարծես թէ դա քո կյանքի ամենաերջանիկ օրն է: Պիֆագոր
Յուրաքանչյուր երազանքը մարդուն տրվում է ուժի հետ մեկտեղ:Սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է աշխատել: Ր.Բախ
Հաջողության գաղտնիքը ոչ թէ հաճույքներից հրաժարվելն է, այլ դրանց սանձահարումն է, որպեսզի չ՛ենթարկվես դրանց գայթակղումներին: Արիստիպպ
Գիտեք ի՞նչով է անապատը լավ, որովհետև նրանում ինչ որ տեղ աղբյուր է թաքնված: Էկզյուպերի
Կյանքի ուժեղ ցնցումները, սթափեցնում են մարդուն փոքր ախկոտությունից: Օն.Բալզակ
Ցանկացած հաջողություն, վտանգ է պարունակում: Կամյու
Հնարավոր է, որ Աստվածը անապատը ստեղծել է նրա համար , որպեսզի մարդը ուրախանա ծառեր տեսնելիս:
Սիրիր քո պրոբլեմները և կյանքը կսիրի քեզ:
Նրանք, ում համար օրերը չեն տարբերվում միմիանցից, դադարում են նկատել իրենց կյանքի դրական փոփոխությունները:
Եթե դու սրտանց ձգտես, ապա ամբողջ Տիեզերքը քեզ կնպաստի իրականացնելու քո ձգտումը: Պ.Կոէլլո
Ով որ իրեն համարում է դժբախտ՝դառնում է այդպիսին: Կ.Գելվեցիյ
Այնտեղ ուր մեռնում է հույսը, այնտեղ առաջանում է դատարկություն:
Լեոնարդո Դա Վինչի
Զգացմունքն է գերիշխողը, խելքը նրա լոկ ծառան: Ավ.Իսահակյան
Հանուն վաղվա վառ կրակի՝ ես պատրաստ եմ այսօր ծխալ, Հանուն վաղվա ճշմարտության՝ թռղ որ այօր լինեմ սխալ:
Պարույր Սևակ
Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսում է դարեդար, Երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար: Հ. Թումանյան
Օրը՝ դա մի փոքրիկ կյանք է, և անհրաժեշտ է այն ապրել այնպես, կարծելով որ կմեռնեիր այսօր և քեզ հանկարծ նվիրեցին ևս մեկ ամբողջ օր: Մաքսիմ Գորկի
Յուրաքանչյոր անելանելի վիճակում, միշտ կարելի է ելք գտնել , եթե ուշադիր փնտրես:
Դ Դեֆո
Կյանքը տրագեդիա է՝ զգայուն մարդու համար և կոմեդիա՝ իմաստունի համար: Ժան Լաբրյույներ
ՈՒրախացիր կյանքով և կյանքը քեզ կուրախացնի: Տ Ֆուլլեր
Եթե բախտը կյանքիդ անիվում սեպ է մխրճում, ապա կոտրվում են միայն անիվի ճյուղերը:
Առօրյայում խոսքը ապրելու մասին է, այլ ոչ թէ արդյունքի: Ի Գյոթե
Օրը երկար է այն մարդու համար՝ ով գիտե ապրելու ձևը: Ա Շնիցլեր
Եթե չունես այն՝ ինչը սիրում ես, սովորիր սիրել այն՝ ինչը ունես:
Բախտը ժպտում է նրան՝ ով գոհ է կյանքից: Արիստոտել
Ամենալավ դեղը չի կարող օգնել հիվանդին, եթե նա հրաժարվում է այն ընդունելուց:
Իսկական կյանքի աղբյուրը գտնվում է երջանկություը փնտրելու ճանապարհին:
Դժբախտության դեպքում, բախտը միշտ մի դուռ է բացում դուրս գալու համար: Միգել Սերվանտես
Դու կմոռանաս քո անհաջողությունները, եթե հագնես նեղ կոշիկներ:
Մարդիկ տանջվում են ոչ թէ նրանից, ինչը տեղի է ունեցել, այլ այն բանից՝ թէ նա ինչպես է գնահատում այն, ինչը տեղի է ունեցել: Մ Մոնտեն
Մեծ դժբախտությունները երկարատև չեն լինում, իսկ փոքրերը արժանի չեն ուշադրության: Դ Լէբբոկ
Յուրաքանչյոր մարդու մեջ արև կա, թույլ տուր,որ այն լուսավորի: Սոկրատ
Ամեն ինչը՝ անցողական է, սա նույնպես կանցնի: Ամենամեծ վտանգը՝ գալիս է չիրականացված հույսերից: Ցիցերոն
Յուրաքանչյուր մարդ իր բախտի դարբինն է:
Սալյուստի
Անիմասստ է վախենալ այն բանից, ինչը անխուսափելի է: Պուբլիլիյ
Մենք ապրում ենք ոչ թէ ուտելու համար, այլ ուտում ենք ապրելու համար: Սոկրատ
թե ցանկանում եք, հաջողակ օրեր, ի սկզբանե և մշտապես ունեցեք լավ տրամադրություն: Սպինոզա
Այն ինչը որ տեսնում ենք, կախված է նրանից թէ ուր ենք մենք նայում: Լ Լեոնով
Այնպես վարվիր, որ ստանաս այն՝ ինչը ցանկանում ես, այլապես դու ստիպված կլինես սիրել այն, ինչը ստացար:
Անհանգստությունը՝ սխալ երևակյության արդյունք է:
Եթե չես կարող փոխել իրավիճակը, ձգտիր փոխել քո վերաբերմունքը:
Բերնարդ Շոու